«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Որքան շուտ ներգրավվի Ղարաբաղը․․․

Որքան շուտ ներգրավվի Ղարաբաղը․․․
16.04.2016 | 03:15

Ըստ ամենայնի Հայաստանը կպնդի Ղարաբաղի մասնակցության հարցը բանակցություններում։

«Համանախագահները միշտ էլ կարևորել են բանակցությունների ինչ-որ փուլում Ղարաբաղի մասնակցությունը։ Ինչ-որ փուլ ասածը ենթադրում է հետևյալը. եթե երկու պետություններ, ոչ թե որպես հիմք ընդունեին այդ սկզբունքները, այլ տային համաձայնություն, ապա դրանից հետո Ղարաբաղը պետք է միանար, և երեք կողմերը պետք է անցնեին փաստաթղթի մշակմանը։ Այսինքն` համանախագահների պատկերացմամբ Ղարաբաղը պետք է ներգրավվել բուն պայմանագրի մշակման փուլում։ Սակայն վերջին իրադարձությունները հայկական կողմին հիմք են տալիս ասելու, որ որքան շուտ ներգրավվի Ղարաբաղը բանակցություններում, այնքան ավելի արդյունավետ կլինեն բանակցության արդյունքները»,- ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, պատասխանելով մեր հարցին, թե ըստ որոշ խոսակցությունների` Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ չի նստի։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ